Մասկը խոսել է հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ իր կուսակցության ծրագրերի մասին

Մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր «Ամերիկա» կուսակցությունը կարող է աջակցել թեկնածուներից մեկին 2028 թվականին՝ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հաղորդվել է ձեռնարկատիրոջ X սոցիալական ցանցում էջում։

 

Մասկի խոսքով՝ նախագահի թեկնածուի աջակցությունը չի բացառվում, սակայն հաջորդ 12 ամիսների ընթացքում ուշադրությունը կկենտրոնանա Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրությունների վրա։

 

Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մասկի քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերը համարում է «ծիծաղելի»։

Share This