Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ

Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներին մասնակցած ու անմահացած հերոսների ընտանիքներին:

Այդ մասին հայտարարել է  Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:

Խաղաղություն մեր երկրին»,- սոցցանցի իր էջում գրել է Դավիթ Համբարձումյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )