Մաուի կղզում տպավորիչ արևածագը դիտելու համար այցելուները տոմսեր են գնում 2 ամիս առաջվանից (լուսանկարներ)
ԱՄՆ Հավայի նահանգի Մաուի կղզում արևածագը տեղի ամենատպավորիչ տեսարաններից մեկն է: Սակայն պարզվում է, որ այն վայելելու համար անհրաժեշտ է նախապես տոմս գնել, գրում է Insider-ը:
«Կյանքումս տեսած ամենատպավորիչ տեսարանը»,- Մաուիի արևածագը տեսնելուց հետո ասել էր ամերիկացի հանրահայտ գրող Մարկ Թվենը:
Դեռևս 2017-ին կղզում գտնվող Հալեակալա ազգային պարկի պաշտոնյաները սահմանափակել էին մարդկանց թիվը, որոնք արթնանում էին վաղ առավոտյան՝ Մաուիի ամենաբարձր գագաթից արևածագի տպավորիչ տեսարանը դիտելու:
Այժմ արևածագին հետևելու համար անհրաժեշտ է Հալեակալա ազգային պարկի 20 դոլար արժողությամբ տոմս ձեռք բերել, որը ներառում է մեքենա, որն այցելուներին կհասցնի արևածագի «դիտորդական տարածք»: Ազգային պարկ կարելի է մուտք գործել վաղ առավոտյան ժամը 3-ից 7-ը:
Հաղորդվում է, որ նախկինում գրեթե ամեն օր հազարավոր մարդիկ մագլցել են գագաթը, ինչը շատ դեպքերում սպառնացել է նրանց իսկ անվտանգությանը:
Հաղորդվում է նաև, որ տոմսերը պետք է ձեռք բերել երկու ամիս առաջ:






