Մայրաքաղաքը կդարձնենք ավելի գեղեցիկ ու բարեկարգ. Արմեն Հակոբյան

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում նպատակ ունեմ մայրաքաղաքը դարձնել ավելի գեղեցիկ ու բարեկարգ:

Մայրաքաղաքը կդարձնենք ավելի գեղեցիկ ու բարեկարգ. Արմեն Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Արմեն Հակոբյանը:
Նրա խոսքով` հաջողության հասնելու դեպքում կյանքի կկոչվեն նախընտրական ծրագրի բոլոր դրույթները: Բացի դրանից, քաղաքապետարանում կկատարվեն կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որի արդյունքում, ըստ մեր զրուցակցի, կձևավորվի գործունյա և մասնագիտացված թիմ:
Ա. Հակոբյանը նշել է, որ նախընտրական շրջանում որևէ խախտում չեն արձանագրել, և քարոզարշավն էլ անցել է օրենքի շրջանակներում:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )