Մայա Սանդուի կուսակցությունը առաջատար է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում

Point-ը հաղորդում է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (PAS) առաջատար է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում՝ քվեաթերթիկների 50%-ի հաշվարկից հետո։

Հաջորդում են Սոցիալիստական ​​կուսակցության շուրջ ձևավորված «Հայրենասիրական դաշինքը»՝ 29.84%-ով, «Այլընտրանքը»՝ 7.8%-ով, «Ժողովրդավարությունը տանը»՝ 6.7%-ով, և Բելցիի նախկին քաղաքապետ Ռենատո Ուսատիի գլխավորած «Մեր կուսակցությունը»՝ 6.4%-ով։

Ավելի վաղ Մոլդովայի նախագահը հայտնել էր խորհրդարանական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների մասին՝ ինչպես արտերկրում, այնպես էլ երկրի ներսում։

Մասնավորապես, նա հայտնել է, որ ընտրատեղամասերը ստացել են կեղծ ռումբի մասին սպառնալիքներ, ինչպես նաև նկատվել են կարուսելային քվեարկության դեպքեր։

Share This