Մահլի տղայի մակարդակով այդ հայտարարություններին ես չեմ անդրադառնում. Լարիսա Ալավերդյան
Ալիևը ոչ թե ժամանակ չունի, այլ կարիք չունի հանդիպելու ՀՀ պաշտոնատար անձանց հետ, քանի որ Ադրբաջանի գործողությունների վրա հայաստանյան որևէ մի գործողություն, հայտարարություն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը :
Նրա խոսքով՝ Ադրբեջանը թուրքիայի հետ ունեն վաղուց կազմած ծրագիր՝ այն, ինչ չեն ավարտել 1920-ականներին՝ ավարտել մեր օրերում, քանի որ նրանց համար ռազմավարական կարճաժամկետ ծրագրերը մշակվում են 100 տարվա համար:
«Ադրբեջանի, որպես ժամանակին թուրքիայի կողմիղ ստեղծված պետության առաքելությունը եղել է հայաբնակ բոլոր տարածքների նվաճումը և այդ խնդիրը չի փոխվել նաև խորհրդային տարիներին»,-հայտարարեց Ալավերդյանը. և հավելեց «ՀՀ իշխնություններն ամբողջովին նահանջողական փիլիսոփայության ներքո «խաղաղության» օրակարգի ներքո ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը»:
Հայ իրավապաշտպանը տեղեկացրեց, որ Ադրբեջանում անցկացվել է սոցիոլոգիական հարցում, որի արդյունքները մտահոգիչ են:
«Այն հարցին, թե Ադրբեջանում ինչպես են տեսնում իրենց ապագա ղեկավարների գործողությունները՝ բանակցային գործընթացով շարժվեն, թե պետք է ուղղակի շարժվեն առաջ և նվաճեն ամբողջ Հայաստանը, հարցավածների 75 %-ից ավելին ասել է՝ նվաճել»,-ներկայցրեց Ալավերդյանը
Նրա խոսքով՝ Ալիևի կողմից անցկացրած այդ նախապատրաստական աշխատանքից հետո անգամ վտանգավոր է դառնում բանակցելը, քանի որ նրանց նպատակը դա է:
«Հայաստանի օրվա կառավարության ղեկավարի արած հայտարարությունները բխում են ոչ թե հայկական շահից, այլ համապատասխանում են Ադրբեջանի հենց այդ բնակիչների պատկերացումներին»,- ասաց Ալավերդյանը և տարակուսեց, որ իշխանությունները փոխանակ գիտական, պատմական հիմքերով արտահայտվեն, կրկնում են այն, ինչ Ադրբեջանում ասում են անգրագետ, որևէ կրթություն չստացած մարդիկ, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում «ամոթալի թվերով», ինչը պատմության մեջ նախադեպը չունի:
Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, երբ նա ասել էր, թե իրեն քննադատողները իր կոշիկի տակացուի չափ երկրի համար բան չեն արել՝ Ալավերդյանն ասց, «Մահլի տղայի մակարդակով այդ հայտարարություններին ես չեմ անդրադառնում»:
