ՄԱԿ-ում հայտարարել են՝ Լիբանանում աղետ է

Լիբանանում լարվածության աճն աղետի է հանգեցրել, հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Իմրան Ռազան։

«Լիբանանում լարվածության աճի հետևանքով իրական աղետ է ստեղծվել… Տներ և ենթակառուցվածքներ են ավերվել ամբողջ երկրում»,- ասել է նա՝ Ժնևում։

Նշենք, որ Իսրայելական օդուժը մի քանի օր է՝ զանգվածային հարձակումներ է իրականացնում Լիբանանի բնակավայրերի ուղղությամբ, տուժում են խաղաղ բնակիչները, հազարի հասնող զոհեր, երկու հազարից ավելի վիրվորներ կան։

Share This