Մակրոնին չի հաջողվի դառնալ Եվրոպայի առաջնորդ․ RND

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է լրացնել Եվրոպայում իշխանության վակուումը, սակայն նրա խոսքերը հաճախ չեն համընկնում գործողությունների հետ, գրում է RND-ն։

«Մակրոնի դիվանագիտական ​​ջանքերի հետ կապված խնդիրը մնում է նույնը, ինչ եղել է տարիներ շարունակ. դրանք առաջացնում են մեծ աղմուկ, բայց քիչ գործողություններ:»,- ասվում է հոդվածում։

Բացի այդ, հոդվածում նշվում է, «որ մինչ Գերմանիան կոալիցիա է կազմում Բունդեսթագում, Մակրոնը փորձում է դառնալ ԵՄ առանցքային դեմք»։

«Երբեմն Մակրոնը նույնպես չունի կայուն դիրքորոշում։ Հակամարտության առաջին ամիսներին նա ուշացումով կոչ արեց պահպանել «անվտանգության երաշխիքները», հետո կտրուկ փոխեց միտքը և սկսեց խոսել զորք մտցնելու մասին»,- եզրափակել է հեղինակը։

Share This