Մակրոնին ոչ ոք չի արգելում զանգահարել Պուտինին․ Լավրով (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ոչ ոք չի արգելում զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ՊուտինինԱյս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, հեռարձակումը հասանելի է գերատեսչության YouTube-ալիքում ։

«Գիտեքպարոն Մակրոնը պարբերաբար այնքան հպարտորեն հայտարարում է, որ «կզանգի Պուտինին և անպայման կխոսի նրա հետ»։ Նա նման հնարավորություններ ունի․ ոչ ոք նրան չի արգելում դա անել», – նշել Է դիվանագետը։

Լավրովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջնորդը մշտապես ընդգծել է, որ «բաց է» միջազգային ասպարեզում իր բոլոր գործընկերների հետ շփումների համար:

Share This