Մակրոնը Թրամփին կոչ է արել փոխել դիրքորոշումը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերանայել Ուկրաինայում անհապաղ հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Այսինքն՝ ոչ թե ձգտել անհապաղ հրադադարի, այլ հրադադար հաստատել օդի, ծովի և էներգետիկ ենթակառուցվածքների մակարդակով», – հայտարարել Է Մակրոնը՝ պնդելով, որ նման ռեժիմն, իբր, ավելի հեշտ է վերահսկել:

Share This