Մակարավանքն է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։
11-րդ դարում կառուցված Մակարավանքն է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։ Միջնադարյան հայկական վանքը լուսանկարել ու ուսումնասիրել է հայ ազգի երախտավոր, ճարտարապետության տեսաբան Թորոս Թորամանյանը։
11-րդ դարի հայկական վանքի առկայության պայմաններում, երբ բացում ես Վիկիպեդիան ու ծանոթանում ես գյուղի պատմությանը, այսպիսի մի տարօրինակ ձևակերպման ես հանդիպում՝ «1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են»։ Այսինքն անուղղակի ընկալում է ձևավորվում, թե Շիրակում հայերը եկվորներ են։ Ու ոչ մի հիշատակում առա այն, որ վանքի առկայությունը հուշում է, որ Պեմզաշեն գյուղը հայկական բնակավայր է եղել առնվազն հազար տարի առաջ։ Ընդ որում Պեմզաշենում և շրջակայքում պահպանվել են բազիլիկ եկեղեցու (5-րդ դար), խաչաձև գմբեթավոր եկեղեցու (6-րդ դար) հիմնապատերը։
Շիրակը անհիշելի ժամանակներից հայկական է եղել ու հայ ազգի ձևավորվամն բնօրրաններից մեկն է։
Եթե Շահ Աբբասի բռնագաղթից հետո այս տարածքները որոշ չափով հայաթափվել են ու բնակեցվել են ինչ-որ անհասկանալի տարրերով, դա ամենևին չի նշանակում կասկածի տակ առնել Շիրակի բնակավայրերի հայապատկանությունը։





