Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր սիթիի» նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Համաձայն հրապարակման, Հոլանդը ամենայն հավանականությամբ փոխարինելու է Կարիմ Բենզեմային։ Վերջինիս հետ «արքայական ակումբը» հաջորդ սեզոնին ամենայն հավանականությամբ կբաժանվի։ Հիշեցնենք, որ ընթացիկ սեզոնին Հոլանդը մասնակցել է 28 ֆուտբոլային հանդիպման, խփել է 32 գոլ եւ կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը նրան գնահատել է 170 միլիոն եվրո։

Share This