Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ

Մադոննան մասշտաբային անվճար համերգով է ավարտում Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում իր շրջագայությունը:

Ակնկալվում է, որ զանգվածային շոուն կգրավի մինչեւ 1,5 միլիոն երկրպագուի։ Փոփ թագուհին համերգից առաջ բեմում իր ձայնն է ստուգել, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա:

Թեեւ այս փորձն արվում էր հնարավոր խնդիրները լուծելու համար, 65-ամյա աստղը կարծես թե շատ ավելի լուրջ էր վերաբերվել այդ շոուին, քանի որ նա ամբողջությամբ տրվել էր գործընթացին՝ կիսամերկ պարուհու հետ բավականին կրքոտ ներկայացման ժամանակ:

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-05-04T205009.199.jpg (92 KB)

Մադոննան կատարել է հատվածներ իր երգերից։ Փոփի թագուհին իր կերպարին նաեւ ավելացրել է մի քանի նորաձեւ դետալներ՝ ներառյալ ցանցավոր գուլպաները, սեւ ժանյակավոր ձեռնոցները, որոնք ծածկում էին նրա ձեռքերի մեծ մասը, եւ կաշվե կոշիկները:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (85).jpg (80 KB)

3-ezgif.com-avif-to-jpg-converter (65).jpg (95 KB)

Փոփ աստղը սովորականի պես ինտենսիվ փորձեր է անցկացրել՝ շրջապատված պարողներով եւ երաժիշտներով՝ ամբողջ աշխարհից:

4-ezgif.com-avif-to-jpg-converter (38).jpg (30 KB)

5-ezgif.com-avif-to-jpg-converter (28).jpg (125 KB)

 

Share This