«Ճերմակ հիվանդանոցի» շենքի ոչ ճերմակ ապագան

Գյումրիի պատմական միջուկում գտնվող հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքը քաղաքապետարանը կրկին հանել է վաճառքի։ Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ասում են, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վաճառքը չի բխում համայնքի շահերից, բայց քաղաքապետարանը անհաղորդ է մնում այդ կարծիքներին և շարունակում է այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։

1մլրդ.100 միլիոն դրամ. ահա այսքան է գնահատվել Գյումրիի պատմական միջուկում գտնվող շենքերից մեկը, որն առավել հայտնի է «Ճերմակ հիվանդանոց» անունով։ Երկար-բարակ քննարկումներից, բայց միևնույն ժամանակ ընդհանուր հայտարարի չգալուց հետո պատմական հուշարձանը դարձյալ աճուրդի է հանվել։Ambion.News-ին Գյումրիի քաղաքապետարանից
փոխանցում են, որ հիվանդանոցի շենքի վաճառքի համար գնիջեցում չի նախատեսվում և աճեւրդի ներկայացման ժամանակ շեշտադրվելու են մշակութային, մշակութային տուրիզմի զարգացման ուղղությունները։
Գյումրիի պատմական միջուկում գտնվող շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ Շենքը հետո ընդամենը 40.000 դրամով վարձակալության էր հանձնվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կառավարման տարիներին։
Դեռ անցած տարի Գյումրիի ավագանու կողմից որոշվել էր հիվանդանոցի շենքը վարձակալության տրամադրել, հանրային լսում էր տեղի ունեցել, քննարկվել 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել կամ դարձնել հյուրանոց:
Քաղաքապետարանի կողմից անցած տարվա մայիսին լսել են երեք հայտատուների առաջարկներն էլ, բայց այդպես էլ իբր չեն գտել ամենաշահավետ առաջարկը։

Share This