Ճարպերն այրող բնական ըմպելիք՝ հարթ որովայն ու սլացիկ կազմվածք ձեռք բերելու համար

Որովայնի հատվածի ճարպաշերտերից ազատվելը բավական բարդ է, ուստի հաճախ սլացիկ կազմվածք ու հարթ որովայն ձեռք բերելու համար մարդիկ սկսում են սնվել դիետաների համաձայն և հաճախել մարզասրահ:

Սակայն գոյություն ունի մի բնական թուրմ, որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու ճարպերի այրումը, ինչն էլ կարագացնի որովայնի ճարպաշերտերից ազատվելու գործընթացը:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

·        1 ճաշի գդալ դարչնի փոշի,

 

·        ½ կիտրոնից քամված հյութ (կամ 1 ճաշի գդալ խնձորի քացախ),

 

·        2 ճաշի գդալ բնական մեղր,

 

·        250 մլ ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Դարչինն ու կիտրոնի հյութը խառնել, այնուհետև ավելացնել տաք ջուր և լավ խառնել: Երբ խառնուրդը փոքր ինչ սառի, ավելացնել նաև մեղրը, քանի որ տաք ջրում այն կկորցնի իր օգտակար հատկությունները: Ցանկության դեպքում կիտրոնի հյութի փոխարեն կարելի է մեկ ճաշի գդալ խնձորի քացախ օգտագործել, սակայն, այնուամենայնիվ, ցանկալի է նախապատվությունը տալ կիտրոնին:

 

Օգտագործման եղանակը.

 

Այս ըմպելիքը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան նախաճաշից կես ժամ առաջ և երեկոյան քնելուց առաջ: Կուրսը տևում է երկու շաբաթ, սակայն ցանկության դեպքում ըմպելիքը կարելի է խմել մեկ ամիս: Մեկ ամիս անց հարկավոր է դադարեցնել բուժման կուրսը և անհրաժեշտության դեպքում կրկնել այն ևս մեկ ամիս անց:

 

Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այս ըմպելիքը, քանի որ այն կարող է կողմնակի բարդություններ առաջացնել: Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հետևողական լինել և ընդունել ըմպելիքն ամեն օր, այլապես այն անարդյունավետ կլինի:

 

Նաև շատ կարևոր է սննդակարգին ու կենսակերպին հետևելը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքին: Անհրաժեշտ է առաջին հերթին սննդակարգից բացառել արագ սնունդը, գազավորված քաղցր ըմպելիքները, ճարպոտ ու տապակած սնունդը և այլ վնասակար մթերքը: Փոխարենը հարկավոր է սնվել փոքր չափաբաժիններով և նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին և այլ օգտակար մթերքին:

 

Ավելորդ քաշից ազատվելու հարցում շատ մեծ նշանակություն ունի նաև ֆիզիկական ակտիվությունը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն մեկ ժամ զբոսնել և պարբերաբար մարզվել:

 

Այս օգտակար ու համեղ ըմպելիքը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև առհասարակ շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ պարունակում է միայն բնական առողջարար բաղադրիչներ:

 

Դարչինը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, երկաթով ու մանրաթելերով: Այն օգնում է բուժել մարսելախանգարումը և նվազեցնել արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակները: Բացի այդ, այն նվազեցնում է քաղցր մթերք օգտագործելու ցանկությունը, պայքարում է փորափքանքի դեմ, նպաստում է բակտերիալ վարակների բուժմանը, ինչպես նաև օգնում է կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորկապությունից:

 

Անչափ օգտակար բաղադրիչ է նաև կիտրոնը: Այն մաքրում է աղիները, օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, շլակներն ու այլ վնասակար տարրերը, հագեցնում է օրգանիզմը վիտամին C-ով ու հակաօքսիդանտներով, բարձրացնում է տրամադրությունը և բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Բացի այդ, այս օգտակար միրգը խթանում է իմունային համակարգի աշխատանքը, բարելավում է մաշկի վիճակն ու օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Share This