Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը. Շարմազանովը՝ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մասին

Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաև զուրկ էր տրամաբանությունից»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ուեցած ելույթին՝ նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։

«Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։

Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիևը նշել է, որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։

Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։

Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որևէ  խոսք չի ասում  2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։

Նշեմ, որ հենց Փաշինյանն  է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։

Իսկ այսօր փաստացի նշում է, թե նման բան չկա։

Երրորդ. Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։

Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։

Ի՞նչ է Միջին միջանցքը։

Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։

Այս ծրագիրը դեմ է և հայկական, և ռուսական, ևիրանական շահերին։

Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի  մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։ Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է ,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առևտրական գործընկերը։

Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։

Սա ուղղակի  հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։

Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»,- գրել է Շարմազանովը։

Share This