Ղուկասյանի գործին ավելացել է նոր հոդված․նա Փաշինյանին «միապետ» է կոչել

Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին՝ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցներից մեկում «միապետ» անվանելու համար։

Հայտնում է նրա պաշտպան Հովհաննես Ղարքաքեշիշյանը՝ նշելով, որ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի «իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու» հոդվածին։

 

Share This