Ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը․ հայտարարում է պաշտոնական Բաղդադը
Պաշտոնական Բաղդադը հայտարարում է, որ իրաքյան անվտանգության ուժերը եւ հատուկ ծառայությունները կարողացել են ձերբակալել ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին։ Այս մասին հայտնում է ռուսական «Газета»-ն։
Ձերբակալված ահաբեկիչը պատասխանատու է եղել Ֆալուջա քաղաքում խմբավորման զինյալների ներքին անվտանգության համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
