ՀՖՖ-ն վերակառուցել է Արմավիրի <<Հոբելյանական>>մարզադաշտը

The opening event of the renovated stadium of Armavir porvince
Երկարատև դադարից հետո այսօր կրկին շահագործման հանձնվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը, որը նախկինում կրում էր «Հոբելյանական» անվանումը։
Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլին։ Այն բաղկացած է մեկ՝ Արևմտյան տրիբունայից, որը 3100 նստելատեղ ունի։ Այն հարմարեցված է նաև շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մարզադաշտում ստեղծված են բոլոր պայմանները միջազգային խաղեր անցկացնելու համար։
Արմավիրի Քաղաքային մարզադաշտը հիմնովին վերակառուցվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինանսավորմամբ։ Ինչպես նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 687 մլն դրամ։
2022 թվականին նմանատիպ մարզադաշտեր կկառուցվեն նաև Աբովյանում և Վանաձորում։
