ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԿՈՄԸ ՈՐԵՒԷ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆ

Քիչ առաջ ավարտվեց ՀՖՖ գործկոմի նիստը, որի ընթացքում, ըստ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի, քննարկվել է նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նշանակման կարգի հարցը, որը երեկվանից քննարկման առիթ դարձավ այն բանից հետո, երբ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև վարչապետ Փաշինյանի խորհդականն է, ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով ՀՖՖ-ի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ հայտարարությանը, նշել էր, որ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, հարցին, թե Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ գործկոմում երբևէ քննարկում կամ խոսակցություններ եղել են, պատգամավորը պատասխանեց․ «ՀՖՖ նախագահի Հրաժարականի վերաբերյալ գործկոմը որևէ լիազորություն չունի և պետք է ընդհանուր ժողովը որոշի։ Ես այս պահին տեղեկություն չունեմ, թե ընդհանուր ժողով հրավիրվելու է,թե ոչ։ Մենք այսօր հավաքվել ենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցի հետ կապված։ Ես ինքս 6 տարի լուսաբանել եմ հայկական ֆուտբոլ և բարձր եմ գնահատում Աբրահամ Խաշմանյանի պրոֆեսիոնալիզմը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )