Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 4 հա տարածք

 

Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1 հա, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ 2000 քմ, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին՝ 300 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ,

Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում՝ 800 քմ,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )