ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ

Հրշեջ-փրկարարի վիրահատությունը հաջող է անցել

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։

Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )