Հրդեհ Երևան քաղաքում. ամբողջությամբ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը

Հունվարի 7-ին, ժամը 05:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 06:23-ին:
Ամբողջությամբ այրվել է խոհանոցի և հյուրասենյակի գույքը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )