Հրդեհների քանակն այս տարի աննախադեպ էր, 3000-ով ավելի՝ մյուս տարիներից. Ֆելիքս Ցոլակյան

Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից, որովհետև արդյունավետ չի աշխատել, աշխատանքի մեջ թերացել է. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Դիտարկմանը, թե ինչպես է, որ իրենք մշտապես ասել են, որ ԱԻՆ-ի լավագույն ստորաբաժանումը Փրկարար ծառայությունն է, Ցոլակյանը նշեց, որ ստորաբաժանումը շարունակում է լավը մնալ, իսկ ղեկավարը թերացել է:

Մի քանի պատճառ է եղել, ամռան հրդեհների ժամանակ թերացել է այնտեղ, և հիմնական պատճառներից մեկն այն է, որ լուրջ հրդեհների ժամանակ տեղում չի եղել, ՀՀ-ում չի եղել, այլ բաներ էլ են եղել, չեմ կարող ասել ինչ պատճառով, ինչ խոսակցություններ են եղել մեր մեջ»,-ասաց նա:

Ցոլակյանը, անդրադառնալով հրդեհների թվի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում արդեն գրեթե հրդեհ չկա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )