Հրապարակ». Ո՞ւմ է նոր ուժի մեջ տեսնում Սամվել Կարապետյանը

Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին հայտարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին:

Բանտից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժն է ձեւավորում` նոր թիմով եւ իր պատկերացումներով:

Թե ովքեր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միայն նշում է, որ այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ: Մեզ ասացին, որ հայտարարության մեջ հատուկ է ընդգծել, որ նոր թիմ է լինելու, որում տեղ չեն ունենալու հին խաղացողները։

Բանն այն է, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաք-երթից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ հրապարակային բախում սկսվեց։

Share This