Հրապարակվել է Թրամփի վրա կրակած երիտասարդի՝ տանիքին սպանված լուսանկարը

Դոնալդ Թրամփը The Post Sunday-ին ասել է, որ ինքը «կարծես թե մեռած է», երբ հիշում է այն սարսափելի պահը, երբ հավանական մարդասպանը կրակեց իր վրա Փենսիլվանիայի նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Ըստ նրա՝ իր կյանքը, հավանաբար, փրկել է այն հանգամանքը, որ «մի պահ գլուխը շրջել է աջ՝ դեպի էկրանը»:

«Այդ ակնթարթին, չգիտեմ, թե ինչ կլիներ կրակոցի հետևանքով»,- ասել է Թրամփը։ Հարկ նկատել, որ պոկվել է նրա ականջի մի փոքրիկ կտոր, որի հետևանքով արյունը տարածվել է նրա ճակատին ու այտին:

New York Post-ին Թրամփն ասել է, որ դիպուկահարն իր դեմ մահափորձ իրականացնողին՝ Թոմաս Մեթյու Քրուքսին, սպանել է «ուղիղ ճակատին, աչքերի միջև մեկ կրակոցով»:

Լրատվամիջոցներում է հայտնվել վերջինիս՝ արդեն սպանված վիճակում արված լուսանկարը:

Թրամփը Գաղտնի ծառայության ու անվտանգության աշխատակիցների աշխատանքը գնահատել է դրական՝ արագ արձագանքման ու պրոֆեսիոնալիզմի համար:

Share This