Հռոմի պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանությանը՝ նշելով, որ աղոթում է նրանց և Սիրիայի քրիստոնյա համայնքի համար:Ես Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայ հոգևորականների կողքին եմ, որոնք հավաքվել են հրաժեշտ տալու իրենց հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին, որն իր հոր հետ միասին սպանվել է նախօրեին: Աղոթում եմ նրանց համար, ինչպես նաև Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների համար»,- թվիթերյան իր էջում գրել է Հռոմի պապը:
Հիշեցնենք, երեկ Սիրիայում սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին: Սպանության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )