Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ մասնակցել է կիրակնօրյա քարոզին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի վիրահատությունից հետո առաջին անգամ մասնակցել է կիրակնօրյա քարոզին, հաղորդում է Vatican News-ը։

Նշվում է, որ քարոզն իրականացվել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

Նա կոչ է արել հավատացյալներին չմոռանալ «բազմաչարչար» Ուկրաինայի մասին, ինչպես նաեւ հիշել է Էգեյան ծովում միգրանտների զանգվածային մահը եւ Ուգանդայում դպրոցի վրա հարձակումը:

«Եվ եկեք աղոթքով տոկունություն պահպանենք բազմաչարչար Ուկրաինայի բնակչության համար, մի՛ մոռացեք, որ նա շատ է տառապել»,-ասել է Հռոմի պապը։

Share This