ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՄԱՐՏԻ 16-17-

Հունաստանն ու Թուրքիան մարտի 16-17-ը կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը, որի նպատակն է լուծել ծովային վեճերը:

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամները հակասություններ ունեն Միջերկրական ծովում էներգետիկ իրավունքների, օդային տարածքի և Էգեյան ծովի որոշ կղզիների կարգավիճակի վերաբերյալ։ Նրանք քիչ առաջընթաց էին գրանցել 2002-16 թվականներին տեղի ունեցած բանակցություններին։

Այս տարի վերսկսված բանակցությունները կշարունակվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Հունվարի 25-ին Կ. Պոլսի «Դոլմաբահչե» պալատում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում խոսք է գնացել Էգեյան կղզիների ապառազմականացման, Էգեյան ծովի փոքր կղզիների (թուրքական կողմը կասկածի տակ է դնում դրանց նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը և այդ հատվածն անվանում «գորշ գոտիներ») կարգավիճակի մասին։ Թուրքական պատվիրակությունը սեղանին է դրել օդային տարածքի, փախստականների ու ներգաղթյալների հոսքերը վերահսկելու գործիքակազմ ստեղծելու հարցերը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )