Հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով ՀՀ–ի քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել․ Սիմոնյան

Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, դա կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են»,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց, թե Հայաստանն իր դիրքորոշումներով ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության. «Հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել»:

ԱԺ նախագահը նաև Ժնևում Թուրքիայի ԱԺ նախագահի հետ հանդիպումը «շատ դրական» գնահատեց:

Share This