Հուլիսի 7-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 501 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը։ Այսպիսով՝ 2024-ի հունիսի 17-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կարմրուկով վարակման 501 դեպք։

Ըստ տարածված հաղորդագրության՝ վարակվածներից 296-ը երեխաներ են, 205-ը՝ մեծահասակ: Այս պահի դրությամբ՝ 6 մարդ հոսպիտալացված է, 397-ն արդեն դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հաղորդվել էր ընդհանուր առմամբ 486 վարակվածի մասին, որից 287-ը երեխաներ էին, 199-ը՝ մեծահասակ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Share This