Հովհաննավանքից քիչ առաջ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու, պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Փաշինյանը: Նշենք, որ քաղաքացին բազմության միջից բղավեց «Ստեփան Ասատրյանը, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»: Աչրդեն բակլում ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին բազմության մեջից եւ հեռացրին եկեղեցու տարածքից՝ լրագրողներին ասելով, թե տանում են առանձին զրուցելու:
Նշենք, որ այս պահին նախկին քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում:
Նշենք, որ օրեր առաջ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ պատարագն ինքն է մատուցելու, իսկ չորեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին եւ կսատարի նախկին քահանային։ Տեղեկություններ կան, որ իշխող ուժը հատկապես մարզպետներին հրահանգել է մարդկանց բերել այսօրվա պատարագին։
Հատկանշական է, որ այսօր Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել Արագածոտնի թեմի 21 հոգեւորականներին։ Սա արվեց այն բանից հետո, երբ Տեր Սարգիսը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հովհաննավանքում պատարագն ինքն է մատուցելու։
