Հոնկոնգում բողոքի ցույցերի ժամանակ հրդեհել են ցուցարարներից մեկին (տեսանյութ) 18:34 • 11.11.19 Իրադարձային Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ տղամարդու վրա հեղուկ վառելիք են լցրել և այրել՝ ազգային պատկանելիության մասին վիճաբանության պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը, որը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ակտիվ բանավիճում, ինչից հետո տղամարդկանցից մեկին հրդեհում են։ Միջադեպից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աղբյուրը չի հայտնել, թե արդյոք ձերբակալվել է որևէ մեկը կատարվածի հետևանքով, թե ոչ։ Հաղորդվում է, որ այսօր ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարներին ցրելու համար, որոնք առավոտից արգելափակել էին ճանապարհները և խոչընդոտում էին տրանսպորտային համակարգի աշխատանքը։ Ցուցարարներից մեկը բախումների հետևանքով ծանր վիրավորում է ստացել։ Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում մի քանի ամիս շարունակ։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել քաղաքի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ սահմանելու որոշումը։ Փոփոխությունները թույլատրում են հանցագործության մեջ կասկածվողներին Հոնկոնգից արտահանձնել այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային հատված։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։ ԼՐԱՀՈՍ 19:21 • 11/11 ՀՀ նախագահը 4 դատավոր է նշանակել Երևանում և Արարատի ու Վայոց Ձորի մարզերում 19:12 • 11/11 Անջելինա Ջոլին երեխաների հետ այցելել է Կանարյան կղզիներ (լուսանկարներ) 19:11 • 11/11 Իշխանությունները ցույց են տալիս իրենց ռեպրեսիվ վարքագիծը. պատերազմ են հայտարարել այն ամենի դեմ, ինչն ազգային է. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ (տեսանյութ) 19:01 • 11/11 Քարակերտի միջադեպի գործով Տավրոս Սափեյանը ներգրավվել է

Հոնկոնգում տեղի ունեցող բողոքի ցույցի ժամանակ տղամարդու վրա հեղուկ վառելիք են լցրել և այրել՝ ազգային պատկանելիության մասին վիճաբանության պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը, որը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ակտիվ բանավիճում, ինչից հետո տղամարդկանցից մեկին հրդեհում են։ Միջադեպից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Աղբյուրը չի հայտնել, թե արդյոք ձերբակալվել է որևէ մեկը կատարվածի հետևանքով, թե ոչ։

Հաղորդվում է, որ այսօր ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարներին ցրելու համար, որոնք առավոտից արգելափակել էին ճանապարհները և խոչընդոտում էին տրանսպորտային համակարգի աշխատանքը։ Ցուցարարներից մեկը բախումների հետևանքով ծանր վիրավորում է ստացել։

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերը չեն դադարում մի քանի ամիս շարունակ։ Բողոքի ցույցերի պատճառ է դարձել քաղաքի իշխանությունների՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ սահմանելու որոշումը։ Փոփոխությունները թույլատրում են հանցագործության մեջ կասկածվողներին Հոնկոնգից արտահանձնել այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանի մայրցամաքային հատված։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )