Հնչել են ՔՊ-ականների հանդեպ բռնություն գործադրելու կոչեր. Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել դատախազություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն:

Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Մասնավորապես, հնչել է «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները» արտահայտությունը եւ մի շարք այլ վիրավորանքներ ու սպառնալիքներ։

Սա ակնհայտ շարունակությունն էր առավոտյան մեկնարկած ՄԻՊ ընտրության հարցի քննարկման, և Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել շատ կոնկրետ դեպքերի հաջորդականության շղթայով։ Նախ, օրեր առաջ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հարձակվում է Վլադիմիր Վարդանյանի վրա և մարմնական վնասվածքներ հասցնում նրան, դրան հաջորդած օրերին ընդդիմադիր շրջանակները սկսում են հերոսացնել բռնություն գործադրած պատգամավորին` դրանով խրախուսելով բռնությունը և բորբոքելով բռնության հանրային խոսույթ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը չի դատապարտում այս աննախադեպ բռնության տանող գործողությունները, այնուհետև մարդու իրավուքների հանձնաժողովի նիստում Էդգար Ղազարյանը հայ ժողովրդին կոչում է ադրբեջանաթուրքական անունով, իսկ քիչ անց ԱԺ դիմաց Էդգար Ղազարյանի և ընդդիմադիր խմբակցության կողմնակիցները վարչապետի կողմնակիցների հանդեպ հնչեցնում են ակնհայտ բռնության և ահաբեկչական կոչեր:

Սա բռնության նախապատրաստության, գործադրման, խրախուսման և հետագա խորացման շղթայական գործողությունների շարք էր, որի կարևոր օղակներից մեկը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստն էր, որտեղ հանձնաժողովի նախագահը ունեցել է իր հստակ դերակատարությունը:

Ըստ էության, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը և ընդդիմության ՄԻՊ թեկնածուն միասնական ջանքերով սադրեցին և խափանեցին նիստի բնականոն ընթացքը` լարելով իրավիճակն ու գեներացնելով անհանդուրժողականության մթնոլորտ, հող նախապատրաստելով դրսում սպասող հավաքի մասնակիցների համար։

Վստահ եմ` հաշվարկն այն էր, որ իրավիճակն էլ ավելի կլարվի և ինչ-որ պահի դրսում հավաքվածները անկարգություններ կհրահրեն։

Հարկ է նշել, որ Մարդու իրավուքների հանձնաժողովի նիստից հետո այդ հավաքին միացավ և ելույթ ունեցավ նաև Էդգար Ղազարյանը: Սա լավագույնս ապացուցում է, որ հանձնաժողովի նիստում կատարվողը և ԱԺ դիմաց տեղի ունեցած հավաքը սինխրոնացված էր և գործում էր մեկ նպատակի բռնության էսկալացիայի համար:

Վերը նշված իրադարձությունների վերաբերյալ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը` դեպքերի փոխկապակցվածությունը, նշածս անձանց համագործակցությունը, իսկ հետո նաև հնչած արտահայտություններն ուսումնասիրելու և իրավական գնահատական տալու համար։

Ինքս պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ Գլխավոր դատախազություն` հանգամանքներն ուսումնասիրելու կապակցությամբ»։

Share This