Հնդկաստանում վերջին 2 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Հնդկաստանը հայտնել է վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 46 759 նոր դեպքի մասին, որը վերջին երկու ամսում գրանցված ամենամեծ ցուցանիշն է:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս տվյալները հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ վերջին մեկ օրում հիվանդությունից մահացել է 509 մարդ:

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 32 649 947 մարդ, իսկ մահացածների թիվը հասել է 437 370-ի:

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ ասիական երկրում ավելի քան 1 մլրդ չափաբաժին պատվաստանյութ է կիրառվել կորոնավիրուսի դեմ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )