ՀՀ շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններ

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 4-րդ խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

4-րդ խաղափուլից հետո տղամարդկանց առաջնության առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր ունեն 3 միավոր:

Առաջատարներից կես միավորով հետ են մնում Մանուել Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:Կանանց առաջնության առաջատարներն են Սուսաննա Գաբոյանը և Միլենա Գասպարյանը, ովքեր ունեն 3.5 միավոր: Մարիամ Ավետիսյանը առաջատարներից հետ է մնում մեկ միավորով։

Share This