ՀՀ, թե՞ ԼԳԲՏ համայնքի վարչապետ․ Փաշինյանը պետք է կողմնորոշվի

Վերջին շրջանում ՀՀ-ում ակտիվ քարոզ է ընթանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Վերջիններս պահանջում են իրենց իրավունքները և շահերը պաշտպանող օրենքներ ընդունել: Նկատենք, որ 2018-ին, երբ ՀՀ-ում տեղի էին ունենում ներքաղաքական իրադարձություններ, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող անձանց մեջ մեծ թիվ են կազմում ԼԳԲՏ ակտիվիստները: Այդ տեղեկատվությունը, իհարկե, հետագայում հերքվեց իշխանությունների կողմից, սակայն մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումներն ապացուցեցին, որ մեր երկրում իշխանական բարձր մակարդակով հովանավորվում է համասեռամոլության, հոմոսեքսուալիզմի և աղանդավորության քարոզը:

Սկսենք սկզբից․ «հեղափոխության» օրերին խորհրդարանում բարձրացվեց գույնզգույն ծուխը։ «Հեղափոխության» գույնը դարձավ ԼԳԲՏ-ական հայտնի ծիածանագույնը, որը ծածանվեց նաև իշխանափոխությունից հետո տեղի ունեցած երթերից մեկի ժամանակ, երբ Նիկոլն ու իր քաղաքական թիմը իրենց գլխավերևում պահում էին գունավոր ծուխը։ Հետո վարչապետը ԱԺ ամբիոնից հուզական տոնով անդարդարձավ Փարիզի հյուրանոցներից մեկում իրեն սուրճ մատուցած համասեռամոլ երիտասարդի պատմությանը։ Այնուհետև ականտես եղանք իրավիճակների, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները փողոցներում և ոստիականական բաժանմունքում ոստիկանների էին ծեծում և մնում անպատիժ։ Տեսանք, թե ինչպես են ԼԳԲՏ համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչները հանդիպումներ ունենում ԿԳ և Սոցապ նախարարների հետ, ելույթ ունենում ԱԺ բարձրագույն ամբիոնից ու սպառնալից տոնով հոխորտում ու պահանջում մեծացնել իրենց իրավունքների շրջանակները։

Անդրադառնալով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին և նրանց իրավունքների պաշտպանությանը՝ Փաշինյանը և իր իշխանական թիմի մեծամասնությունը անդադար պնդում են, որ կան մարդու իրավունքներ և ՀՀ-ում հաստատված «ժողովրդավարական» կարգերից բխում է, որ դրանք հավասար են բոլոր դեպքերում՝ անկախ սեռական կողմնորոշումից: Ոմանց կարող է թվալ, թե վերոգրյալում կա ճշմարտության հատիկ, սակայն ամեն առիթով հենց իշխանության ներկայացուցիչներն իրենք են խախտում մարդու իրավունքները՝ մոռանալով «ժողովրդավար» Հայաստանի մասին։

Իհարկե, Փաշինյանն իր հարցազրույցներում ևս նշում է, որ իր իշխանության 14 ամիսների ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարության հաստատումն է, սակայն նկատենք, որ ժողովրդավարական ոչ մի երկրում վարչապետը կոչ չի անում արգելափակել դատարանների ելքերն ու մոտքերը՝ խաթարելով դատարանների բնականոն աշխատանքը։ Ժողովրդավարական երկրներում վարչապետը սեփական ամբիցիաները բավարարելու ու վրեժի ծարավը հագեցնելու համար Դատախազությանը չի հրահանգում գործ կարել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա, իսկ դատավորներին ստիպում հակաօրինական որոշումներ կայացնել։ Ասվածի լավագույն օրինակը մեկ տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն է, որի քննությունը շարունակվում է շուրջ մեկ տարի։ Այս գործի շրջանակներում մեկ տարվա ընթացքում դատարաններում բազմիցս ականատես եղանք թե՛ մարդու իրավունքների ոտնահարումների, թե՛ քրեական օրենսգրքի դրույթների կոպտագույն խախտումների, թե՛ զանգովի արդարադատության օրինակների և թե՛ պետական ապարատը սեփական շահերին ծառայեցնելու բազմաթիվ օրինակների։

Այսքանից հետո փաշինյանական թիմը վանկարկո՞ւմ է մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին։ Թե՞ մարդու իրավունքների պաշտպանություն ասելով Փաշինյանն ու իրեն ենթակա պատգամավորները հասկանում է միայն ԼԳԲՏ համայնքի ու ապազգային տարրերի իրավունքների պաշտպանությունը։ Եթե այդպես է, ապա Փաշինյանին կարելի է հիշեցնել, որ ինքը ոչ թե ԼԳԲՏ համայնքի վարչապետն է, այլ Հայաստանի Հանրապետության։ Փաշինյանը նաև պետք է գիտակցի, որ պետության կայացման գործում մեծ ավանդ ունեցող գործիչներին ապօրինի քաղաքական հետապնդումների ենթարկելով, առանց հիմքերի կալանքի տակ պահելով ու այլասերված տարրերին առաջին պլան բելերով, հարվածի տակ է դնում երկրի անվտանգությունը, ներսից ջլատում պետականության հիմքեր հանդիսացող ազգային արժեքները, որի հետևանքները կարող են աղետալի լինել բոլորիս համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )