ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՒ ՀՐԵՏԱՆՈՒ ՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈւՄ

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ամանորյա տոնական օրերին այցելել է N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Ա․ Հարությունյանը ստուգել է զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքն ու զինծառայողների պատրաստության աստիճանը, տվել համապատասխան հանձնարարականներ, շնորհավորել անձնակազմին Ամանորի կապակցությամբ և խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած հրետանավորներին։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )