ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՇԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը արձագանքել է տեղեկատվությանը, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։

Նա ապաստան էր գտել  Հունաստանում հինգ տարի առաջ՝  փախուստի դիմելով թուրքական բանտից։

Դեսպանությունը տեղեկացնում է․

«Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )