ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին 3-4 ամիսների ընթացքում ներընդդիմադիր դաշտում դիսկուրսն ու դրա շուրջ քաղաքական փոխհրաձգությունը 2026 թվականի ընտրությունների և կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ էր:

 

ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է, որովհետև նախընտրական տրամաբանության և արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում իշխանությունը գնալու է քայլերի, որոնք կարող էին 2026-ի ընտրություններին ընդառաջ աննախադեպ իրավիճակ ստեղծել, որի պայմաններում երկիրը անվերականգնելի կորուստներ կունենար, իսկ ընտրություններն այլևս ոչինչ չէին փոխի:

Share This