Հիվանդանոցների օպտիմալացումը առողջապահության հասանելիությու՞ն, թե՞ քաղաքական որոշում

Մոտ երեք տարի իշխանությունը զբաղված է հիվանդանոցների օպտիմալացման հարցերով և տպավորություն է, թե մեր երկրում բոլոր հարցերը լուծվել են և մնացել է միայն հիվանդանոցների օպտիմալացումը։2020թ.-ից սկսած գործընթացով Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում իրար հետևից փակվեցին մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատներն ու մասնագիտացված հիվանդանոցները։Դեռ անցած տարվանից խոսակցությունների մակարդակով շրջանառվում են լուրեր, որ առաջիկայում Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքը կմիավորվի Գյումրիի բժշկական կենտրոնին։Հարկ է նշել, որ Գյումրի բժշկական կենտրոնին են միավորվել են Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը և օնկոլոգիական հիվանդանոցը, որը մասնագետների բնորոշմամբ անհեթեթ որոշում էր։

Իշխանության որոշումը բացատրվում է նրանով, որ հիվանդանոցների օպտիմալացումով միանգամից երկու առանցքային հարցեր են լուծվում՝նախ ծախսերն են կրճատվում և հետո բնակիչների ն հասանելի առողջապահական ծառայությունների մասին են մտածել, բայց իրականում իշխանությունը ազատվում է իր համար անցանկալի կադրերից և արդեն օպտիմալացված բուժհաստատություններում նշանակում է իր մարդկանց։Ստացվում է, որ հիվանդանոցների օպտիմալացումը առողջապահության հասանելիություն չէ, այլ սովորական, անհեթեթ քաղաքական որոշում։

Share This