Հիշեցնենք Արարատ Միրզոյանին՝ եթե ամրոցը ավազի վրա է կառուցված, այն դյուրությամբ կքանդվի
sag
Արարատ Միրզոյանը որոշել է քաղաքական հարցերին անդրադառնալ ալեգորիաներով։ Մասնավորապես հայտնի խորհրդային մուլտից լուսանկար է հրապարակել ու կից գրել․ «Երբ ամրոցին սպառնում են առնետները, մկները ավելի լավ կանեն՝ լռեն»։ Այս օրերին ԱԺ թեժացումները հաշվի առնելով, կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչ ակնարկ է ուզում անել ԱԺ մեծարգո նախագահը։ Անշուշտ նա իրեն համարում է ամրոցի պահապաններից մեկը։ Սակայն նույն ալեգորիայով էլ փորձենք պատասխանել՝ ֆիքսելով, որ եթե ամրոցը ավազի վրա է կառուցված, այն հեշտությամբ է քանդվում ու ենթարկվում տարատեսակ սպառնալիքների ազդեցություններին։ Այնպես որ, նախ պետք է ամրացնել ամրոցի հիմքերը, եւ ոչ թե առհասարակ ոչնչացնել, ապա նոր միայն խորհուրդներ տալ աջ ու ձախ։
