Հզոր պայթյուններ են որոտացել հարավային Բեյրութում. թիրախը կարող էր լինել սպանված Հըզբոլլահի առաջնորդի եղբայրը

Բեյրութի հարավային ծայրամասում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ, ուրբաթ գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։

«Հըզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրները AFP-ին հայտնել են, որ իսրայելական բանակը առնվազն 11 հարված է հասցրել խմբավորման թիրախներին։

«Իսրայելը 11 անգամ անընդմեջ հարվածներ է հասցրել հարավային արվարձաններին»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։

Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ «արձանագրվել է ավելի քան 10 անընդմեջ հարված, որը Բեյրութի հարավային արվարձանների վրա ամենահզոր հարձակումներից մեկն է»։

Ինչպես հայտնում է NNA-ն, պայթյունների ձայները լսվել են Բեյրութից դուրս գտնվող լեռնային շրջաններում։

Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել հարվածները, սակայն ավելի վաղ կոչ էր արել տարհանել հարավային Բեյրութի խաղաղ բնակիչներին:

«Դուք մոտ եք «Հեզբոլլահին» պատկանող թիրախներին, և իսրայելական բանակը շուտով կաշխատի դրանց վրա», – արաբերեն գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը X սոցիալական ցանցում:

Բեյրութի օդանավակայանը սահմանակից է Դահիյա շրջանին, որը Հըզբոլլահի հենակետն է և իսրայելական ավիահարվածների մշտական ​​թիրախը:

Ինչպես հայտնում են Axios-ը և CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բեյրութում հարվածների թիրախը կարող էր լինել սպանված «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահի զարմիկը՝ Հաշիմ Սաֆի ադ Դինը։

Նա ճանաչվել է որպես խմբավորման ղեկավար Նասրալլայի հավանական ժառանգորդ: Հայտնի չէ, թե արդյոք նա վիրավորվել է հարվածների հետևանքով։

Հինգշաբթի երեկոյան AFP-ի աղբյուրը նաև հայտնել է, որ իսրայելական հերթական հարվածի թիրախը եղել է Բեյրութի օդանավակայանի մոտ գտնվող պահեստը: Թե կոնկրետ ինչ է եղել պահեստում, պարզ չէ, գրում է գործակալությունը։

Share This