Հերթական անգամ Ամերիկան Թուրքիային սանձեց հայկական թեմայով

Ամերիկա կատարած իր այցից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ եւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ եւ այս ամենին հասնելու համար պակաս ջանքեր չի ներդնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Սենատի անդամ Լինդսի Գրեհեմը արգելափակել էր Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւը։ Կրկին անգամ Ամերիկան փորձեց Թուրքիային՝ մտրակի ու քաղցրավենիքի քաղաքականությամբ խելքի բերել ու հասավ դրան։ Արդյունքում Հայոց Ցեղասպանության հարցը հերթական անգամ որպես մանրադրամ օգտագործվեց ամերիկյան քաղաքականության մեջ։ Սա ինչ խոսք տխուր փաստ է, որը հուշում է, որ ամեն դեպքում հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, իսկ քաղաքակիրթ աշխարհի բարոյական պարտավորությունները ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որ ըստ նպատակահարմարության օգտագործվում են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )