Հեռավար աշխատանքը կարող է հանգեցնել «տնային տենդի» առաջացման.

Կառլտոնի համալսարանի (Կանադա) հետազոտողները պարզել են, որ հեռավար աշխատանքը կարող է հանգեցնել «տնային տենդի» առաջացման։ Դրա ախտանշաններն են գրգռվածությունը, անհանգստության եւ միայնության զգացողությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science and Engineering book series (ESE) ամսագրում։

Հեղինակները հարցազրույց են վերցրել 14 աշխատողներից, որոնք աշխատել են տնից։  Գիտնականները կարողացել են պարզել նման աշխատաձեւի դրական եւ բացասական հետեւանքները։ Այսպես, այն կապված է աշխատանքի ավելի բարձր արտադրողականության եւ ավելի քիչ անգամներ աշխատանքի գնալու, կյանքի ընդհանուր որակի բարձրացման եւ ավելի առողջ սնվելու հետ։

Սակայն, այս բոլոր առավելությունների կողքին, պարզվել են որոշ թերություններ։ Դրանցից մեկը մեկուսացումն է, սոցիալական փոխգործակցության եւ ֆիզիկական ակտիվության նվազումը։ Երկար ժամանակ տանը մնալը կարող է առաջացնել «տնային տենդի» զգացողություն, որի ախտանշաններն են գրգռվածությունը, անհանգստության եւ միայնության զգացողությունը։

Գիտնականների խոսքով՝ երկար ժամանակով նման խնդիրներից խուսափելու համար հարկ է պահպանել սոցիալական փոխգործակցությունը եւ ֆիզիկական ակտիվությունը։

Share This