Հեծանիվների հերթական խմբաքանակը բաշխվել է Շիրակի մարզի դպրոցներին

Հեծանիվների հերթական խմբաքանակն այսօր բաշխվել է Շիրակի մարզի դպրոցներին։

Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Շիրակի մարզի 158 հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվել  է 532 հեծանիվ։

Նշենք, որ հիմնական և ավագ դպրոցները ստացել են 2-ական հեծանիվ, միջնակարգ դպրոցները և վարժարանները՝ 4-ական։ Յուրաքանչյուր հեծանիվի հետ տրվել է նաև 1 սաղավարտ։

Share This