Ամենակարևոր<<հոտը>>…

Հարուստ ու աղքատ մանկության ընկերները 30 տարի անց պայմանավորվում են հանդիպել:

Հարուստը,ընկերոջ նախանձը շարժելու համար հագնում է իր ամենաթանկարժեք կոստյումը,կրում է ադամանդե քարերով մատանիներ ու թևնոցներ:Նույն բակում մեծացած ընկերոջը զարմացնելու համար որոշում է շքեղ տեսքը համալրել աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքով :

Ընկերները հանդիպում են:Հարուստը սպասում է,որ աղքատ տղան կհիանա իր տեսքով,թանկարժեք հագուստով ու զարդերով,կամ կհարցնի ինչ անուշաբույր օծանելիք ես օգտագործել:Բայց աղքատ տղան ոչինչ չի հարցնում:

– Երևի շփոթմունքդ էր պատճառը հա ընկերս,որ նույնիսկ աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքիս հոտը չզգացիր,- հեգնում է հարուստ ընկերը աղքատին:
– Իհարկե տեսա ադամանդե մատանիներդ,շքեղ ավտոմեքենադ,օծանելիքիդ հոտն էլ տարածվել էր ամենուր,բայց ես դիտմամբ ոչինչ չհարցրեցի,որովհետև ամենակարևոր հոտը քո վրայից չէր գալիս,-պատասխանում է աղքատ ընկերը:
-Եվ որ հոտն է դա,-զարմանում է հարուստը:
-Դա Մարդու հոտն է,որ 40 տարի անց այդպես էլ քո վրայից Մարդու հոտ չեկավ…..

Share This