Հարբուխի դեմ պայքարի որ բնական միջոցներն են արդյունավետ ու անվտանգ
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում մարդիկ կիրառում են տարատեսակ ժողովրդական միջոցներ, սակայն դրանցից ոչ բոլորն են բավական արդյունավետ ու անվնաս։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Իվան Ռոմասովը։
«Ալկոհոլը կարելի է անմիջապես դասել արգելված միջոցների շարքին, քանի որ հարբուխի դեպքում դրա գործածությունը կարող է միայն խորացնել ինտոքսիկացիան ու վատ հետևանքների հանգեցնել», – ասել է Ռոմասովը։
Նրա խոսքով՝ կան բուժման ժողովրդական մեթոդներ, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Դրանց շարքին են դասվում առողջ հանգիստը, քունը և բավարար քանակությամբ հեղուկի գործածությունը՝ այն ամենը, ինչը կօգնի արագ վերականգնել ուժերը։ Միևնույն ժամանակ հարկավոր է շատ ուշադիր լինել կիտրոնով կամ կոճապղպեղով թեյեր և վիտամին С-ի լուծվող հաբեր կիրառելիս, քանի որ դրանց չարաշահումը կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։
Եվս մի օգտակար միջոց կարող է լինել մեղրը, որը շատ արդյունավետ է հազի դեպքում, մինչդեռ կարտոֆիլի խաշուկով կամ տաք ջրով ինհալացիաները շատ ավելի քիչ օգուտ են տալիս։
Ռոմասովը նաև նախազգուշացրել է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկների գործածության վտանգի մասին՝ շեշտելով, որ նման դեղամիջոցներն արդյունավետ են բատերիաների դեմ պայքարում, սակայն չեն ազդում վիրուսների վրա։ Բացի այդ, դրանք բազմաթիվ կողմնակի բարդություններ կարող են առաջացնել, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս խուսափել դրանցից։
