Հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում․ Արտակ Զաքարյան


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում:

Շուրջը պատերազմ է, կորուստներ, նորանոր զոհեր, թշնամու թիկունքից դեռևս դուրս չբերված դիակներ, նոր գերևարված զինծառայողներ, բռնազավթված տարածքներ և նոր ստորացուցիչ փաստաթուղթ: Նույն պահին ԱԺ դահլիճում վեր ընկած իշխանության անբարո ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է, իսկ միակ զբաղմունքը` դավաճան Նիկոլի ստորացված թասիբին «կանգնելու» էժանագին շոուն:

Ինչպես կասեր հայ բանաստեղծը` «Թքե՛լ եմ ես ձեր կեղտոտ ճակատին…»»,-գրել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )