ՀԱՊԿ-ում հույս են հայտնում, որ Երևանը կհստակեցնի իր հարաբերությունները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը կհստակեցնի այս կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Սա ձեռնտու կլինի մեր ասոցիացիայի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա նաև հաստատել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։

«Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Այս երկրի հանդեպ բոլոր պարտավորությունները լիովին հարգված են»,- հայտարարել է Թասմագամբետովը։

Share This